Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Նախապատրաստվում են

Նախապատրաստվում են
17.06.2016 | 10:40

Հուլիսին Հունաստանում մեկնարկում է բասկետբոլի Եվրոպայի Բ դիվիզիոնի առաջնությունը: Հայաստանի մինչև քսան տարեկանների ընտրանին բելգիացի մարզիչ Տիբո Պետիի գլխավորությամբ, Երևանում անցել է առաջնության նախապատրաստական աշխատանքներին:

Հավաքական են հրավիրվել ԱՄՆ-ում մրցելույթներ ունեցող Ռիչարդ Էլմոյանը, Գաբրիել Աճեմյանը, Կարեն Չիվիչյանը, Մեթյու Մադոյանը, Գրիգոր Քյուրդօղլյանը, Արամ Արսլանյանը, Ռուսաստանի Դաշնությունում հանդես եկող Էդգար Բաբայանը, Կիրիլ Հարությունյանը, Ռաֆիկ ՈՒզունյանը, Սիրիայից ժամանած Միհրան Ներսեսը: Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամլո քարտուղարության տեղեկացմամբ՝ հավաքականին ավելի ուշ կմիանան Պյոտր Ստեփանյանցն ու Սթիվեն Էնոչը: Վերջինս մեր ընտրանու միակ օտարազգի խաղացողն է: Եթե նկատեցիք, հիշված անձանց մեջ չկա Հայաստանը ներկայացնող և ոչ մի մարզիկ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1304

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ